Պատվեր եւ առաքում

Ինչպես Պատվիրել Կայքից

Կայքից պատվեր կատարելու համար անհրաժեշտ են հետեւյալ քայլերը 1. Ընտրեք ապրանքը, որը ցանկանում եք գնել մեր առցանց խանութի ապրանքների ցանկից, 2. Ապրանքի ընտրությունից հետո ընտրեք քանակությունը եւ սեղմեք ավելացնել կոճակը, որից հետո դուք կտեսնեք ապրանքի վերեւի ձախ հատվածում կանաչ գույնով ներկված ցուցումը, որ այդ ապրանքը արդեն զամբյողում է 3. Կրկնեք 1-ին եւ 2րդ կետերը այն բոլոր ապրանքների համար, որոնք ցանկանում եք գնել։ 4. Պատվիրելու համար սեղմեք կայքի վերեւի աջ հատվածում գտվող զամբյուղի նշանի վրա, ինչը Ձեզ կտանի Ձեր զամբյուղի էջը՝ արդեն իսկ ընտրված եւ ավելացված ապրանքներով։ 5. Լրացրեք Հեռախոսահամար, Առաքման հասցե եւ Նշումներ-ի դաշտերը եւ սեղմեք Պատվիրել կոճակը։ 6. Եթե Դուք առաջին անգամն եք պատվիրում, Ձեզ անհրաժեշտ է հաստատել հեռախոսահամարը կարճ հաղորդագրությամբ եկած հաստատման կոդով, որը պետք է մուտք անեք Պատվիրել կոճակի սեղմելուց հետո բացված պատուհանի մեջ։ 7. Հեռախոսահամարը հաստատելուց հետո Դուք կստանաք հաղորդագրություն Ձեր պատվերի հաստատման մասին եւ այն կառաքվի Ձեզ նշված ժամանակին։

Առաքման Պայմանները

Առաքումը կատարվում է միայն Երեւան քաղաքում եւ կայքում նշված ժամերին։ «Gazar.am» ընկերության կարևորագյուն գործառույթներից է համարվում պատվիրված մթերքը ժամանակին եւ անվնաս տեղ հասցնելը, այդ հաշվի առնելով՝ առաքումը կատարվում է բանիմաց եւ փորձառու առաքիչների կողմից։Մեծածախ պատվերների դեպքում գործում են հատուկ պայմաններ առաքման ժամերի եւ առաքանու պահպանման համար։

Վերադարձի Քղաքականություն

Հաշվի առնոլով որ գյուղմթերքի տեսականու զգալի մասը չունի սահմանված պահպանման ժամկետներ եւ որոշ ապրանքների համար շատ կարեւոր է նաեւ արտաքին տեսքը՝ մենք բոլոր պարագաներում մեզ վրա ենք վերցնում այն ապրանքը որը հաճախորդը չի հավանել կամ այն եղել է ոչ պիտանի շահագործման համար։ Մեր հաճախորդները չեն վճարում այն ապրանքի համար, որը իրենք չեն ընդունում, եւ մենք հաճախորդի ցանկության դեպքում փոխում ենք պատվիրված ապրանքրը։ Եթե հաճախորդը արդեն վճարել է ապրանքի համար, բայց վերջինս չի հավանել որակը կամ ապրանքը պիտանի չէ օգտագործման, Gazar.am ընկերությունը փոխհատուցում է ապրանքի ամբողջ գումարը։