Օգտագործման Պայմաններ
Օգտվելով Gazar.am-ից Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև
շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը:
Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք և ըստ անհրաժեշտության տպել ու պահել
Ձեզ մոտ: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ
Առաքում և վճարում բաժնում:
«Gazar.am» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ
Կայք) սեփականատեր հանդիսացող «ԳԱԶԱՐ.ԷՅԷՄ» ՍՊԸ (այսուհետ
Ընկերություն): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին
կամ դիտողներին:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ
փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության
քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»: Պայմանները
սահմանված են և մեկնաբանվում են համաձայն ՀՀ օրենսդրության:
Բացահայտեք կատեգորիաները
Gazar.am-ում գրանցվելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր:
Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված
տվյալները ճշգրիտ և ամբողջական են:
Էլեկտրոնային Նամակներ և Հաղորդակցություն
- Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում,
Դուք հաղորդակցվում եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք
էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու
տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու
նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր
էլեկտրոնային հաղորդակցությունը: Gazar.am-ը իր հաճախորդներին
ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails).
Ի պատասխան Ձեր նամակների
Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ
տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ
նամակ:
Մեր նորույթների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ
կստանաք միայն այն դեպքում, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման
ծառայությանը:
Հղումներ
Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք Gazar.am-ի
վերահսկողության տակ չեն գտնվում: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք
Gazar.am կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք
տեղափոխվել եք սեղմելով Gazar.am-ում տեղադրված հղումները:
Պատվիրված Ապրանքի Վերադարձ Կամ Փոխանակում
Հաշվի առնոլով որ գյուղմթերքի տեսականու զգալի մասը չունի սահմանված պահպանման ժամկետներ եւ որոշ ապրանքների համար շատ կարեւոր է նաեւ արտաքին տեսքը՝ մենք բոլոր պարագաներում մեզ վրա ենք վերցնում այն ապրանքը որը հաճախորդը չի հավանել կամ այն եղել է ոչ պիտանի շահագործման համար։ Մեր հաճախորդները չեն վճարում այն ապրանքի համար, որը իրենք չեն ընդունում, եւ մենք հաճախորդի ցանկության դեպքում փոխում ենք պատվիրված ապրանքրը։ Եթե հաճախորդը արդեն վճարել է ապրանքի համար, բայց վերջինս չի հավանել որակը կամ ապրանքը պիտանի չէ օգտագործման, Gazar.am ընկերությունը փոխհատուցում է ապրանքի ամբողջ գումարը։
Կայքի Պատասխանատվությունը
Gazar.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված
առաջարկ գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է
ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ
նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված
պայմանագիր:
Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա
որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում:
Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները
չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր
վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:
Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական
կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր
համարվել: